Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 1-ի.
2)Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 2-ի.
3)Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 3-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |