Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Կարճևան բնակավայրում գտնվող 273մմ տրամագծով 2500 մետր խողովակաշարը օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով 1 գծամետրը 2000 (երկու հազար) ՀՀ դրամ (ըստ «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից 21 հունվարի 2021 թվականին տրված շուկայական գնահատման թիվ 02/21․01․2021 հաշվետվության).
1)Գնորդի կողմից փոխհատուցման է ենթակա գույքի արժեքի գնահատման հետ կապված վճարը՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը: |