Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ և 94-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 09-039-0309-0012 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N01092017-09-0014) 0,069հա հողամասը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վարձակալության իրավունքով, մրցույթային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի գին սահմանելով 1ք.մ.-ի համար 3 (երեք) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|