Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդհոդվածի 1-ինմասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելուն, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0,10831 հեկտար (սեփականության իրավունքի վկայական N25012017-09-0001, ծածկագիր՝ 09-092-0313-0006) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության՝ մանկապարտեզի շենք կառուցելու համար:
2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարականգործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին: