|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 սեպտեմբերի 2018 թվականի N 80 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 6 հասցեի 2-րդ հարկում գտնվող 17 քմ մակերեսով թիվ 7 հասարակական նշանակության տարածքը 3 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել <<Ագարակ տաքսի>> ՍՊԸ-ին, սահմանելով ամսական 22 100 (քսաներկու հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ վարձավճար, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -8 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.25 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|