Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 939870 (ինը հարյուր երեսունինը հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ այլ նպաստներ բյուջեից հոդվածով) Նռնաձոր բնակավայրի բնակիչներին՝ իրենց կողմից փաստացի տիրապետվող հողամասերի գնման հետևանքով առաջացած բեռի թեթևացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ համաձայն հավելվածի: |