Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Վարդանիձոր գյուղի 3-րդ փողոց թիվ 22 հասցեում գտնվող 126,4 քմ մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N17092020-09-0064) և նրա սպասարման համար անհրաժեշտ 1083,1քմ մակերեսով հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին՝ կանոնադրական նպատակներին համապատասխան շահագործման և պահպանության նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |