Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն, 2024 թվականի հունիսի 25-ի N67-Ա, 2017 թվականի ապրիլի 4-ի N 34-Ա որոշումներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 9 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից դրամական օգնություն տալ ներքոհիշյալ քաղաքացիներին՝
1) Սուսաննա Համբարձումի Ղազարյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
2) Հարութ Գրիշայի Հովհաննիսյանին՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ,
3) Մերի Գագիկի Մաթևոսյանին՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։