Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով, 8-րդ, 13-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին 
                                                     որոշում է`  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի: 
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սանիտարական մաքրման սխեման ՝ համաձայն N 2 հավելվածի: 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  |