Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 26/7 հասցեում գտնվող, օրինական ճանաչված 21 քմ մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության շինությունը (ավտոտնակը), (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.09.2018թ. N 10092018-09-0020 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.00214 հա մակերեսով հողամասը (ծածկագիր`09-005-0065-0073) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել` Հակոբ Կիմի Ղավալբաբունցին:
2.Առաջարկություն ներկայացնել Հակոբ Ղավալբաբունցին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով, 35.1-ին կետով սահմանված վճարները`
1) Ավտոտնակի համար 10000 դրամ x 0,086 x 21 քմ = 18 060 (տասնութ հազար վաթսուն) ՀՀ դրամ,
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 528 ՀՀ դրամ x 21,4 քմ= 11 300 (տասնմեկ հազար երեք հարյուր ) ՀՀ դրամ:
3) Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորագրերի հիման վրա 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական տուրքի և 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ անշարժ գույքը հասցեավորելու համար:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |