Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման հաստաված կարգի 5-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.10506 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0063-0025-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոկայանետեղի կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1 370 000 (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.13805 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագրեր՝ 09-002-0062-0013-ից և 09-002-0062-0015-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել`ավտոկայանատեղի կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0042 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0040-0001-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 84 000 (ութսունչորս հազար) ՀՀ դրամ։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0021 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0027-0001-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 42 000 (քառասուներկու հազար) ՀՀ դրամ։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00215 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0025-0001-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 43 000 (քառասուներեք հազար) ՀՀ դրամ։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0072-0001-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0474 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0015-0031-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 75 000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.002 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0065-0050-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` գեղեցկության սրահ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 40 000 (քառաուն հազար) ՀՀ դրամ
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձորբնակավայրումգտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4.97108 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության <<այլ>> հողատեսքը (կադաստրային ծածկագրեր՝ 09-074-0442-0001-ից և 09-074-0302-0001-ից) գյուղատնտնեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.08526 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0005-0008-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` մառան կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 220 000 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։
11.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.28715 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0057-0051) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 3 732 950 (երեք միլիոն յոթ հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
12. Սույն որոշմամբ սահմանված հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) օտարման պայմանագրում ամրագրել Մեղրի համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 (տասը) տարի:
13. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |