Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 610-612-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ագարակ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 6/26 հասցեում գտնվող 23,53քմ մակերեսով անշարժ գույքը 3 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել Կարո Ալեքսանյանին, սահմանելով տարեկան 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ վարձավճար, որպես հասարակական տարածք օգտագործելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |