Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 10-ի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու, դրանց անհատական կազմը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 19-ի N75-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N87-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ 1-ին , 2-րդ, 3-րդ հավելվածների «տեղակալ» բառերը փոխարինել «քարտուղար» բառերով: |