Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 2-րդ պարբերության 3)-րդ կետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշմամբ հաստատված կարգի, Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N39-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 1/67/1,2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 09-005-0068-0040 կադաստրային ծածկագրով 0,0241հա (սեփականության իրավունքի վկայական N05062017-09-0019) հողամասը, առևտրի սրահ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 144 600 (մեկ հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 123/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության 09-002-0061-0071 կադաստրային ծածկագրով 0,0598 հա (սեփականության իրավունքի վկայական N02062017-09-0018) հողամասը, առևտրի սրահ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 358 800 (երեք հարյուր հիսունութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի թիվ 121/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիա <<կապի հողեր>> գործառնական նշանակության 09-037-0121-0078 կադաստրային ծածկագրով 0,02 հա (սեփականության իրավունքի վկայական N07092016-09-0024) հողամասը բջջային կայան կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 1 600 000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
4. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: