Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջետային գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծել բյուջեի նախագծի մշակման աշխատանքները համակարգող խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի զարգացման հնգամյա ծրագրին համապատասխան 2026 թվականի համայնքային բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելված 2-ի: