Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության Կադաստրի կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-005-0014-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,00262 հա, 09-005-0025-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00256 հա և 0,00525 հա մակերեսներով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, որոնց նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |