Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2024 թ.

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի, Ագարակ քաղաքի  Չարենցի  փ.1, 13 բնակարանի բնակիչ Խաչատուր Գևորգյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 5802-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Խաչատուր Գևորգյանին տալ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 126 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 09-002-0149-0028) երկհարկանի շինության (առաջին հարկ արտադրամաս և երկրորդ հարկ ծածկ) կառուցման համար թիվ 28 շինարարության թույլտվություն։

2. Խաչատուր Գևորգյանը  շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:

3. Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գոռ Անդրեասյան  
Կից փաստաթղթեր՝
(438.48 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner