Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածներով, հիմք համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Սեթանց աղբյուր թիվ 1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N19072018-09-0020, կադաստրային ծածկագիր` 09-005-0715-0001) 1,04007 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկների հողերի կատեգորիա՝ <<կոմունալ ենթակառուցվածների հողեր>> գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ամրակայված ջրատնտեսական շինությունները նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի:
2.Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ջրային կոմիտեի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է նվիրառուի միջոցների հաշվին:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |