Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1․Թույլատրել ներկայացնելու ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջետային ֆինանսավորման հետևյալ ծրագրային հայտերը՝
1)«Մեղրի, Շվանիձոր, Լեհվազ բնակավայրերի մանկապարտեզների և Ագարակ բնակավայրի մարզադպրոցի համար գույքի ձեռքբերում».
2)«Մեղրի քաղաքի բազմահարկ շենքերի վերելակների արդիականացում».
3)«Խաղահրապարակի հիմնում եվ կասկադի կապիտալ վերանորոգում Մեղրի քաղաքում».
4)«Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում Ագարակ քաղաքում»:
2․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։