Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման հաստաված կարգի 5-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                                              ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.10506 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0063-0025-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոկայանետեղի կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1 370 000 (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ։

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.13805 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագրեր՝ 09-002-0062-0013-ից և 09-002-0062-0015-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել`ավտոկայանատեղի կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0042 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0040-0001-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 84 000 (ութսունչորս հազար) ՀՀ դրամ։

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0021 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0027-0001-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 42 000 (քառասուներկու հազար) ՀՀ դրամ։

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00215 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0025-0001-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 43 000 (քառասուներեք հազար) ՀՀ դրամ։

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0072-0001-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն  կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0474 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0015-0031-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 75 000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ։

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.002 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0065-0050-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` գեղեցկության սրահ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 40 000 (քառաուն հազար) ՀՀ դրամ

9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.08526 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0005-0008-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` մառան կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 220 000 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։

10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.28715 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0057-0051) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն  կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 3 732 950 (երեք միլիոն յոթ հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ։

11. Սույն որոշմամբ սահմանված հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) օտարման պայմանագրում ամրագրել Մեղրի համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 (տասը) տարի:

12. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.16 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner