Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Ագարակ քաղաքի Այգեստան թաղամաս 7/3 հասցեում գտնվող 54,96 քմ ընդհանուր մակերեսով շինությունը (բջջային կայան) և նրա համար սահմանված կարգով առանձնացված էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության, «կապի օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 0.01548 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0153-0007, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N09022024-09-0043 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով և 35-րդ կետի սահմանված գներով, օտարել ինքնակամ կառույցն իրականացրած «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը՝
1) Շինության համար՝ 20 000 դրամ x 0,1209 x 54,96 քմ = 132 893 (մեկ հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր իննսուներեք ) ՀՀ դրամ,
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողամասի համար՝ 1221 դրամ x 154,8 քմ = 189 011 (մեկ հարյուր ութսունինը հազար տասնմեկ) ՀՀ դրամ:
3) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1-րդ կետի՝ վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 38 000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |