Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ք. Ագարակ, Չարենցի փողոց շենք թիվ 27, բնակարան 9 հասցեում գտնվող բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N03042025-09-0021) անհատույց (նվիրատվության կարգով) որպես սեփականություն օտարել Վազգուշ Ալբերտի Սարգսյանին։
2․Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։