Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 846 790 (ութ հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ Այլ նպաստներ բյուջեից հոդվածով) Նռնաձոր բնակավայրի բնակիչներին՝ իրենց կողմից փաստացի տիրապետվող հողամասերի գնման հետևանքով առաջացած բեռի թեթևացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ համաձայն հավելվածի: |