Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ ք. Ագարակ, Չարենցի փողոց շենք թիվ 12, բնակարան 28 հասցեում գտնվող գույքը՝ 27,3 ք.մ. մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1424576) նվիրել Անահիտ Ռաֆիկի Ստեփանյանին,Նարեկ Վալերիկի Գրիգորյանին և Նվեր Վալերիկի Գրիգորյանին՝ որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:
2.Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Անահիտ Ռաֆիկի Ստեփանյանի,Նարեկ Վալերիկի Գրիգորյանի և Նվեր Վալերիկի Գրիգորյանի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է նվիրառուի միջոցների հաշվին:
3.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |