Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով կառուցապատող՝ Սերգո Գալստյանի համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի դեկտեմբերի 06-ի N 5529-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Կառուցապատող՝ Սերգո Գալստյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր`09-005-0712-0001, 09-005-0712-0002) այգետնակի, ծածկի և բետոնե սալվածքի կառուցման համար:
2. Կառուցապատողը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: