Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով և 67-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետով, առաջնորվելով ընկերության կանոնադրությամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Լուծարել «Ագարակի քաղաքային համայնքի «Գիհոն» կոմունալ բարեկարգման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն (այսուհետ՝ Ընկերություն)՝ առանց իրավահաջորդի:
2.Հաստատել լուծարման հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3.Հաստատել լուծարման հետևյալ կարգը և պայմանները`
1)Լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սահմանված կարգով,
2)պարտատերերի պահանջ ներկայացնելու ժամկետ սահմանել երկու ամիս,
3)պարտատերերը պահանջ կարող են ներկայացնել գրավոր ձևակերպված Ընկերության իրավաբանական հասցե առաքված գրությամբ,
4) Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով և ժամկետում ավարտել Ընկերության լուծարման գործընթացը և
20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռին: