Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Ազատամարտիկների փողոցի և Չարենցի փողոցի հատման վայրից մինչև Հիվանդանոցային փողոց ընկած հատվածը վերանվանել «Կարեն Դեմիրճյան» անվան փողոց:
2.Հանձնարարել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնին՝
1)սույն որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ փողոցի վերանվանման պետական գրանցում կատարելու համար.
2)սույն որոշմամբ կատարված փողոցի վերանվանման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնին, Հայաստանի Հանրապետության կառավարության Կադաստրի կոմիտեի աշխատակազմի «Մեղրիի» սպասարկման գրասենյակին և Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնին:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրկանացումը: |