Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 65-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 2-րդ պարբերության 3)-րդ կետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշմամբ հաստատված կարգի, Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N39-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին.

ՈՐՈՇՈՒՄ Է

 1.Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 1/67/1,2 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող  բնակավայրերի  հասարակական  կառուցապատման նշանակության 09-005-0068-0040 կադաստրային ծածկագրով 0,0241հա (սեփականության իրավունքի վկայական N05062017-09-0019) հողամասը, առևտրի սրահ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 144 600 (մեկ հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:

2. Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 123/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության 09-002-0061-0071 կադաստրային ծածկագրով 0,0241 հա (սեփականության իրավունքի վկայական N02062017-09-0018) հողամասը, առևտրի սրահ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 358 800 (երեք հարյուր հիսունութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի թիվ 121/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիա <<կապի հողեր>> գործառնական նշանակության 09-037-0121-0078 կադաստրային ծածկագրով 0,02 հա (սեփականության իրավունքի վկայական N07092016-09-0024) հողամասը բջջային կայան կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 1 600 000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:

4. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner