Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 115-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՆԻՁՈՐ, ԹԽԿՈՒՏ ԵՎ ԱՅԳԵՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի «ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԲՈՂԱՔԱՐ ԳԵՏԻ ՁԱԽ ԱՓԻՆ ՀԱՐՈՂ 8․4ՀԱ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N64-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38․1-րդ հոդվածով և հիմք ընդունելով 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող «Մեղրի համայնքի Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր բնակավայրերի վարչական տարածքներում Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արեվիք» ազգային պարկի Բողաքար գետի ձախ ափին հարող 8․4հա տարածքի անտառապատման վերաբերյալ» հանրային քննարկման արձանագրությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Տալ նախնական համաձայնություն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ բաժնետիրական ընկերությանը «Մեղրի համայնքի Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր բնակավայրերի վարչական տարածքներում Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արեվիք» ազգային պարկի Բողաքար գետի ձախ ափին հարող 8․4հա տարածքի անտառապատման վերաբերյալ ծրագրի նախնական տարբերակին:

2․Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի25-ի N64-Ա որոշումը։

3. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացմանը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(369.71 Կբ)
(5.37 Մբ)
(7.15 Մբ)
(22.98 Կբ)
(20.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner