Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38․1-րդ հոդվածով և հիմք ընդունելով 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող «Մեղրի համայնքի Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր բնակավայրերի վարչական տարածքներում Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արեվիք» ազգային պարկի Բողաքար գետի ձախ ափին հարող 8․4հա տարածքի անտառապատման վերաբերյալ» հանրային քննարկման արձանագրությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ նախնական համաձայնություն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ բաժնետիրական ընկերությանը «Մեղրի համայնքի Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր բնակավայրերի վարչական տարածքներում Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արեվիք» ազգային պարկի Բողաքար գետի ձախ ափին հարող 8․4հա տարածքի անտառապատման վերաբերյալ ծրագրի նախնական տարբերակին:
2․Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի25-ի N64-Ա որոշումը։
3. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացմանը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |