Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 37/1 հասցեում գտնվող 0,02774 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0075-0041, սեփականության իրավունքի վկայական՝ N03102017-09-0018), Մեժլումյան փողոցի թիվ 29/1 հասցեում գտնվող 0,00539 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0075-0089, սեփականության իրավունքի վկայական՝ N03102017-09-0022) և Վազանցի փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 0,14303 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0077-0017, սեփականության իրավունքի վկայական՝ N29092017-09-0027) համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել <<Մեղրի 1>> բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ բարեգործական ծրագիր իրականացնելու համար:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N93-Ա որոշումը:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |