Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին 
                                                             որոշում է`  1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հիմնական միջոցների և տնտեսական գույքի գծով` համաձայն հավելված 1-ի: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:  |