Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 5 113 831 (հինգ միլիոն մեկ հարյուր տասներեք հազար ութ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ Այլ նպաստներ բյուջեից հոդվածով) Նռնաձոր բնակավայրի բնակիչներին՝ իրենց կողմից փաստացի տիրապետվող հողամասերի գնման հետևանքով առաջացած բեռի թեթևացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» N114 որոշումը։ |