Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 133-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի ՀանրապետությաՆ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին         

                                                                                                ՈՐՈՇՈՒՄ Է

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանել վարձավճարների արտոնություններ՝ հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին․

1) 100 % արտոնությունից օգտվելու իրավունք ունեն՝

ա․ երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները (ներառյալ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները),

բ․ հաշմանդամություն ունեցող երեխաները,

գ․ խնամակալության հանձնված երեխաները,

դ․ միևնույն ընտանիքից 2 (երկու) և ավել երեխայի նույն հաստատությունը հաճախելու դետքում զեղչել մեկ երեխայի վարձավճարը, եթե ընտանիքը ներառված է ընտանեկան և սոցիալական նպաստների պետական ծրագրում,

2) 50 % արտոնությունից օգտվելու իրավունք ունեն՝

ա․ 1-ին և 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող ծնողների երեխաները։

2․ Արտոնությունների սահմանման պատասխանատվությունը դնել տվյալ հաստատության տնօրենի վրա։

3․ Սույն որոշումն ուժի մեժ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՍԿՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.92 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner