Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 112-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով   ՀՀ    ԱՆ   Իրավական   ակտերի   փորձաքննության    գործակալության    պետական  փորձագիտական եզրակացությունըհամայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                          որոշում է՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեն՝ 

1)եկամուտների գծով` 721888,85 հազար դրամ /յոթ հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր ութսունութ հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

2)ծախսերի գծով` 721888,85 հազար դրամ /յոթ հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր ութսունութ հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

3)դեֆիցիտը (պակասուրդը)` 0 դրամ /զրո/ ՀՀ դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասորդը)` համաձայն հատված 4-ի:

6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասորդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն հատված 5-ի:

7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի:

8.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն

1) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:

9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.04 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner