Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի N67-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 19-ի թիվ 6 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեի «Համայնքի սոցիալական ծրագրեր» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից դրամական օգնություն տալ ներքոհիշյալ քաղաքացիներին՝
1) Սիլվա Վոլոդյայի Գրիգորյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
2) Կատյա Անուշավանի Հայրապետյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
3) Հասմիկ Սուրենի Բոլյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։