Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում՝ Վարդանիձոր բնակավայրերում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,00143 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0401-0014), 0,00034 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0401-0012) այլ հողատեսքերը էլեկտրահաղորդման գծի օգտագործման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), 10 (տասը) տարի ժամկետով տրամադրել «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2.Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ քառակուսի մետրի համար 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականցումը: