Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N1533-Ա որոշման պահանջները՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գազամատակարարման համակարգի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12092024-09-0016 վկայական), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի գազամատակարարման համակարգի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12092024-09-0001 վկայական), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գազամատակարարման համակարգի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12092024-09-0005 վկայական), սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված գույքի և որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Գուդեմնիս գյուղի գազամատակարարման համակարգի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12092024-09-0004 վկայական, այսուհետ՝ գույք) նվիրատվությանը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացմանը: