Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, 75-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1918-Ն որոշմամբ, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է.
1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր և Վահրավար բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող.
1)Պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների /Արևիկ ազգային պարկ / հողերից 0.05 հա /2 միավոր/ բնապահպանական հողամաս` /09-088-0101-0042-ից, 09-074-0434-0002-ից/.
2)Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.2 հա /11 միավոր/, որից 0,03հա արոտավայր /09-074-0407-0001-ից 2 միավոր/ և 0,17հա այլ հողատեսք /09-074-0426-0070,09-074-0426-0001-ից, 09-074-0443-0039,09-009-0101-0001-ից, 09-009-0135-0002-ից, 09-009-0137-0003, 09-066-0123-0001-ից, 09-066-0112-0001-ից, 09-066-0139-0001-ից/ փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «կապի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ բջջային կապի կայանների շահագործման համար:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ:
3.Չեղյալ ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի սեփականություն համարվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին» N23-Ա որոշումը: