Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 08-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N515-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վերանվանել`
1)«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Լեհվազի մասնաճյուղը «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Լեհվազի մասնաճյուղի.
2)«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Վարդանիձորի մասնաճյուղը «Մեղրիի-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Վարդանիձորի մասնաճյուղի:
2.Հաստատել`
1)«Մեղրիի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Լեհվազի մասնաճյուղի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն N1հավելվածի.
2)«Մեղրիի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Վարդանիձորի մասնաճյուղի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն N2 հավելվածի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: