Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականիմայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Անդրանիկ Մխիթարի Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 29/13 հասցեում գտնվող 109քմ մակերեսով ավտոտնակը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0109հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0113-0022, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N13082020-09-0046 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Անդրանիկ Մխիթարի Գրիգորյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով սահմանված գներով.
1)ավտոտնակի համար 10 000 դրամ x 0,069 x 109 քմ = 75 210 (յոթանասունհինգ հազար երկու հարյուր տաս) ՀՀ դրամ.
2)պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 342 դրամ x 109 քմ = 37 278 (երեսունյոթ հազար երկու հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ.
3)համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: