Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 121-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հոկտեմբերի 2025 թվականի N 121-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 63-րդ և 69-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 13-ի N2/փ-257 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն, որպես առաջնահերթ միջոցառում, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,02772 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-039-0537-0001-ից/ արոտավայր հողատեսք հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակության՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի հենարանի տեղակայման համար:

2.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -14

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(20.24 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner