Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 9-րդ, 10-րդ և 13-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N51-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ լրացնելով.
1) «Ավտոկայանատեղիների եվ հարակից շուկաների կառուցում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ /մաքսակետից 11 կմ հեռավորության վրա» ծրագրի անձնագիրը՝ գործարար միջավայրի բարելավման, ձեռնարկատիրության խթանման և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման նպատակով.
2) «Վահրավար բնակավայրում գոյություն ունեցող ջրավազանների վերանորոգում» ծրագրի անձնագիրը՝ գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով.
3) «Զբոսայգու հիմնում Մեղրի քաղաքում» ծրագրի անձնագիրը՝ բարեկարգ և կանաչապատ տարածքների ընդլայնման նպատակով: