Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի 4-րդ փողոց թիվ 2 հասցեում (կադաստրային ծածկագիր` 09-037-0060-0016) գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 0,0894 հա բնակավայրերինշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ ճանաչել համայնքային սեփականություն և նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ամբուլատորիայի շենքի սպասարկման և շահագործման համար:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի 1-ին փողոց թիվ 13 հասցեում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 0,039 հա (կադաստրային ծածկագիր` 09-039-0025-0013) բնակավայրերինշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ ճանաչել համայնքային սեփականություն և նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ամբուլատորիայի շենքի սպասարկման և շահագործման համար:
3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: