Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերության և 2-րդ պարբերության 3)-րդ ենթակետի ու 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների, Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի  թիվ 39-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-10,  դեմ-0, ձեռնպահ-0, Մեղրի  համայնքի  ավագանին 
                                                որոշում  է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի նշանակության հողամասերը (77 միավոր), համաձայն հավելվածի՝ օտարել աճուրդային կարգով՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու և բնակելի տներ կառուցելու նպատակով:    
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: