Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 08-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N515-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2.«Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ագարակի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
3.Հաստատել «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի։
4.Հաստատել «Ագարակի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ N2 համաձայն հավելվածի:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: