Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, 69-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 25-րդ հոդվածով,13-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0,ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
Որոշում է
1.Լուծարել «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի արվեստի մանկական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) :
2.Նշանակել կազմակերպության լուծարման հանձնաժողով (լուծարող) հետևյալ կազմով՝
1)Սամվելյան Արմեն-համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2)Կարապետյան Մերի-Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ- հանձնաժողովի անդամ,
3)Մարգարյան Լաուրա -կազմակերպության հաշվապահ, հանձնաժողովի անդամ:
3.Կազմակերպության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետս ահմանել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից 2 ամիս:
4.Լուծարման հանձնաժողովին՝ լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված՝ իրավաբանական անձի լուծարման կարգի պահանջներին համապատասխան:
5. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: