Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Լիճք գյուղի Թաղամիրի գետ հանդամասի թիվ 6 հասցեում գտնվող, օրինական ճանաչված 138,8 քառ.մ մակերեսով շինությունը (ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույց) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.01.2018թ. N19012018-09-0028 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.04291 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակության հողամասը (ծածկագիր` 09-039-0517-0043) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ ինքնակամ կառույցն իրականացրած իրավաբանական անձ՝ «Գրին Փաուր» ՍՊԸ-ին:
2.Առաջարկություն ներկայացնել «Գրին Փաուր» ՍՊԸ-ին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման 33.1 կետի գ) ենթակետով, 33.2 կետով, 35-րդ կետի գ) ենթակետով և 35.1 կետով սահմանված վճարները.
ա) Գլխամասային հանգույցի համար՝ 20 000 դրամ x 0,035 x 138.8 քմ = 97 160 (իննսունյոթ հազար մեկ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ,
բ)Օրինական ճանաչված կառույցի զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատիկի համար՝ 96 դրամ x 416,4 քմ = 39 980 (երեսունինը հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
գ) Օրինական ճանաչված կառույցի զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 288 դրամ x 12,7 քմ = 3660 (երեք հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
դ)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) պետական տուրքի, ինքնակամ կառույցների օրինականացման, օտարման կամ օգտագործման տրամադրման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար. հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների համար՝ 70000 (յոթանասուն հազար) դրամ և 20000 (քսան հազար) ՀՀ դրամ անշարժ գույքը հասցեավորելու համար:
3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: