Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 106-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ) ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում՝ Վարդանիձոր բնակավայրերում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,00143 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0401-0014), 0,00034 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0401-0012) այլ հողատեսքերը էլեկտրահաղորդման գծի օգտագործման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), 10 (տասը) տարի ժամկետով տրամադրել «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2.Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ քառակուսի մետրի համար 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:

3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.09 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner