Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 32-րդ և 21-րդ կետերով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, , Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի պահանջներով ` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին» N11-Ա որոշմամբ հաստատված հավելվածում (համայնքապետարան իհիմնական միջոցներում) կատարել լրացումներ` համաձայն N1,N2,N3,N4 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գազամատակարարման համակարգերը՝ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների, անհատույց շահագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
3.Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: